ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս քայլը, ըստ նրա, ուղղված է ՈՒկրաինայում պատերազմի շուտափույթ դադարեցմանը։ «Այս պատերազմը սարսափելի է։ Ոչ ոք երբեք նման բան չի տեսել։ Մենք տեսնում ենք թվեր, որոնք պարզապես խենթացնում են: Մենք պետք է դադարեցնենք սա: Սա անհեթեթություն է։ Սա երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ։ Այս պատերազմը երբեք չէր լինի»,- ասել է նա։